Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման վերաբերյալ

Ապրիլ 22,2024 14:22

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Ադրբեջանն ինքնուրույն է ապահովելու Ղարաբաղում անվտանգությունը: Բաքուն ունի իր ուժերը՝ Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը։ Ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում: Կարծում եմ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղարաբաղից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930