Լրահոս
Օրվա լրահոսը

Միանում ենք մայիսի 9-ի հանրահավաքում բազմահազար մասնակիցների կողմից ընդունված պահանջին՝ Փաշինյանի պաշտոնանկությանը. Բրիտանահայ համայնքի համակարգող խորհուրդ

Մայիս 10,2024 11:55

Բրիտանահայ համայնքի համակարգող խորհրդի հայտարարությունը.

Մենք համակ ուշադրությամբ և մեծ անհանգստությամբ հետևում ենք մայր հայրենիքում սկսված համաժողովրդական պայքարին որը առաջնորդում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար արքեպիսկոպոս Բագրատ սրբազանը։

Դատապարտելով հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում Հայաստանի իշխանությունների որդեգրած պարտվողական դիրքորոշումը և միակողմանի զիջումները, ինչը լրջագույն վտանգ և սպառնալիք է դարձել Հայաստանի ազգային անվտանգության համար.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
1.Համոզված ենք որ այդ ողբերգական և կործանարար վիճակի միակ և հիմնական մեղավորը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է։

2.Միանում և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում 2024թ. մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում բազմահազար մասնակիցների կողմից ընդունված պահանջին՝ այն է Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը։

ք. Լոնդոն
09.05. 2024.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031