ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե «աշխատանքային այցով ԱԺ գործընկերներիս հետ Ալբանիայում եմ, որը, պարզվում է, ի հակառակ մի իշխանազավթ նախկին նախագահի կողմից արված մի անհաջող հումորի, բավական նորմալ ու զարգացող երկիր է, ժողովուրդն էլ՝ նորմալ, մեր պես ժողովուրդ․․․»։
Խոսքն ակնհայտորեն 90-ականներին տեղի ունեցած այն դրվագի մասին է, երբ Ռոբերտ Քոչարյանը, ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Հայր Մերը գիտե՞ս» հարցի, կատակել էր, թե «չէ, ալբանացի եմ» (բնականաբար՝ նկատի ունենալով ադրբեջանական քարոզչության այն անհեթեթ պնդումը, թե ղարաբաղցիները ոչ թե հայեր են, այլ կովկասյան ալբանացիներ)։
Իսկ ահա ՔՊ-ական այս առանձնյակը, պարզվում է, անգամ չգիտի, որ միջնադարյան Աղվանքը ոչ մի կապ չունի Բալկանյան թերակղզու Ալբանիայի հետ՝ ճիշտ այնպես, ինչպես կովկասյան ալբանացիները (ի դեպ՝ քրիստոնյա ժողովուրդ, որի այբուբենի հեղինակն ամենայն հավանականությամբ Մեսրոպ Մաշտոցն է) ոչ մի կապ չունեն Բալկաններում ապրող (ի դեպ՝ մահմեդական) ալբանացիների հետ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում