«Երեկ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կանոնակարգի հետ կապված հարցեր։ Կարծես թե համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ եւ նախագծի վրա աշխատանքներն ինտենսիվ շարունակվելու են։ Ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձեւաչափով ու ալգորիթմով, որը մենք կիրառեցինք»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց փոխվարչապետ, ՀՀ-Ադրբեջան սահմանի սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանը։
Նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարզաբանումներ ներկայացրեց երեկ երկու երկրների հանձնաժողովների տարածած համատեղ հայտարարության եւ սահմանազատման գործընթացի մասին։
Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ առաջիկայում՝ ութից տասը օրերի ընթացքում կառավարությունը պետք է արդեն կայացրած որոշումներն իրագործելու հարցով զբաղվի․ «Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ իրականացնում են ծառայություն։ Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի մշտական ծառայություն իրականացնեն։ Մյուս հատվածներում այս նույն գործընթացը տեղի կունենա»։
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ