Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեցցե Հայաստանը՝ առանց Փաշինյանի». Ֆեյսբուքյան ուղիղ եթերն այսպես ավարտեց օգնություն հայցող Լեո Նիկոլյանը

Մայիս 26,2024 15:30

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որն ավելի քան մեկ ամիս է՝ հացադուլ է անում «Զվարթնոց» օդանավակայանում, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ  օգնություն խնդրեց մարդկանցից՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն նախադասություններով:

«Օգնեցեք ինձ… Քիչ է մնացել, որ ինձ սպանեն: Ինձ տեղափոխել են օդանավակայանի սրահից ռազմական ուժերը ու ինձ հանեցին օդանավակայանից, քանի որ ուղեւորները շատ էին ինձ հարգում ու սիրում: Ինձ սրահից հեռացրել են, բայց օդանավակայանի տարածքում եմ էլի, ոնց որ մի բերդի մեջ»,-ասաց նա՝ ցույց տալով ճաղավանդակներով պատուհանը:

Նիկոլյանն ասաց, որ հստակ չգիտի իր գտնվելու վայրը: Ապա  ցույց տվեց իր անկողինը, իր խղճուկ սենյակը, ասաց, որ նոր տարածքում պայմանները շատ ավելի վատ են, եւ ինքը չգիտի՝ ինչ է լինելու իր հետ

Լեո Նիկոլյանը տեղեկացրեց, ըստ բժիշկների՝ իրեն մեկ ամսվա կյանք է մնացել: Ապա ուղիղ եթերը նա ավարտեց. «Կեցցե Հայաստանը՝ առանց Փաշինյանի»:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031