«Իշխանության վախերը, բնականաբար, պայմանավորված են իշխանափոխությամբ, որը մոտալուտ իշխանափոխություն է: Իսկ իշխանության տարբեր շերտերում ծվարած մարդիկ գիտեն՝ իրենց 6 ամյա վարած քաղաքականությունը լի է քրեական օրենսգրքի ամենատարբեր հոդվածներով լցված պարկերով, որոնք իրենց ուսին են: Հիմա հասկանում են՝ եթե իշխանությունը փոխվեց, այդ պարկերը պետք է բացվեն ու հիմա իրենց մոտ այդ ռեակցիան է: Իշխանական սազանդարները պարբերարար գրում են, որ շարժումը մարել է, մարում է, իրականում պարզապես ցայտնոտի դրսեւորում է» ,- այսօր «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքից առաջացած իշխանության վախերին վերաբերող հարցերին:
Նա հիշեցրեց նաեւ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի խոսքերը՝ ուղղված իշխանական մեկնաբաններին, որոնք անընդհատ գրում են, խոսում են, թե շարժումը մարում է. «Բագրատ սրբազանը լավ ասաց՝ է, մեր շարժումն է, մարում է, մարում է, դուք ինչո՞ւ եք խառնվել իրար»:
Փաստաբանը նկատեց, որ շարժումը ոչ միայն չի մարում, այլ նոր թափ է առնում, ապա հույս հայտնեց, որ իշխանական պատգամավորները շատ ցավագին չեն տանի այն պատկերը, որը կտեսնեն հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում: Նա հիշեցրեց, որ Բագրատ սրբազանը ավելի վաղ հայտնել էր, որ այդ օրը լինելու են շրջադարձային հայտարարություններ:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե հոգեւորականն ինչպես կարող է երկիր ղեկավարել, կամ դառնում ենք կրոնական պետություն եւ այլն, փաստաբանն այսպես արձագանքեց. «Շատ զավեշտալի է այս ամենը, որովհետեւ եթե պատգամավորներին հարցնեն՝ կրոնական պետությունն ինչ է, կամ ինչով է տարբերվում աշխարհիկ պետությունից, չեն կարողանա այդ հարցերին պատասխանել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































