Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւը հայտարարել է այն թենիսիստների անունները, որոնք իրավունք են ստացել հանդես գալ Փարիզի ամառային օլիմպիական խաղերում։
Տղամարդկանց պայքարին կմասնակցեն Դանիիլ Մեդվեդեւը, Անդրեյ Ռուբլյովը, մեր հայրենակից Կարեն Խաչանովը եւ Ռոման Սաֆիուլլինը։
Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները օլիմպիական կորտ կմտնեն անհատ չեզոք մարզիկների կարգավիճակով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































