Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանի և Մաքսիմ Լոնգանգեի հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև ուշացող արդարադատության հիմնախնդիրը

Հունիս 06,2024 16:50 Share

Եվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով

Բարձրագույն դատական Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Կարեն Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի նախագիծը, որի ներդրմամբ հնարավոր կլինի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, բացառել դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և մի շարք գործիքակազմերով մոտիվացնել դատավորներին առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու հարցում։

Մասնավորապես նոր նախագծով ի թիվս այլնի՝ հնարավոր կլինի վերանայել դատավորների վերապատրաստումների անհրաժեշտությունը և դրանք առավել թիրախային կազմակերպել։

Հնարավոր կլինի ներդնել դատավորներին խրախուսելու գործիքակազմեր՝ բոնուսային վարձատրության միջոցով։ Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկելու գնահատման արդյունքները և այլն։
Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին նշել է, որ Եվրոպայի խորհուրդը ևս հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգի նախագծով և պատրաստակամ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել դրա կատարելագործման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև ուշացող արդարադատության հիմնախնդիրը։ ԲԴԽ նախագահը ներկայացրել է դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է վերջին շրջանում և նշել, որ դրանց մի մասի արդյունքներն արդեն տեսանելի են, մասնավորապես՝ քաղաքացիական և քրեական դատարանների ծանրաբեռնվածության հարցում, իսկ վարչական դատարանի ծանրաբեռնվածության թոթափումը ակնկալվում է տեսնել շատ մոտ ապագայում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի բացասական ազդեցություններին, թե՛ դատական համակարգի ներսում, թե՛ հասարակության կյանքում։ Կարևորվել է դրա համակարգային հաղթահարումը, որը հնարավոր կլինի անհրաժեշտ գործիքակազմերի ներդրման արդյունքում։
Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների զարգացման,դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության ուղղությամբ ներդրվող ջանքերը:

Դատական իշխանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930