«Այնքան ակնհայտ էր Հ1-ի կեղծիքը և հանրային ճնշումը, որ նրանք ստիպված եղան ներողություն խնդրել»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, իր ելույթն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Արցախի Վանք գյուղի բնակիչ Նարեկ Թևոսյանի գործին: Նա այսօր կալանավորվել է մեկ ամսով:
«Հատկապես արցախյան բարբառին տիրապետող մարդիկ հասկանում են, որ այդտեղ առավելապես խոսքը վերաբերում է կենցաղային հատվածին՝ 2200 դրամով կոշիկ է գնել , այն դեպքում, երբ առաջ 40 հազարանոցից պակաս չի գնել։ Ուզում եմ հատուկ նշել, որ Քննչականը չի տվել այնպիսի թարգմանություն, որը տվել է «Հ1»-ը, հետևաբար «Հ1»-ի պատասխանատվությունը շատ մեծ է։ Այն ժամանակ, երբ դատարանը քննում էր Թևոսյանի գործը և մենք ներկայացնում էինք, որ սա քաղաքական հետապնդում է, որովհետև անհասկանալի է, թե որտեղից է վերցված ձայնագրությունն ու հրապարակվել «ՔՊ» կուսակցության պաշտոնական ինտերնետային ռեսուրսում։ Եվ հետո ՝ գործ ունենք մարդու հետ, որը մասնակցում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ ժամանակ ավելացավ ամենավճռականը՝ «Հ1»-ը կեղծիք թույլ տալով, մյուս կողմին չլսելով, տալիս է այդ նյութը։ Ձեր էդ ներողությունը չի անցնում, «վրիպակ է եղել», դուք տեղով եք «վրիպակ»։ Եթե վաղը մեզ հնարավորություն չտվեցիք՝ նաև մեր դիրքորոշումը հայտնելու, ուրեմն դուք ինքներդ ձեր ճակատին գրում եք՝ «գեբելսյան քարոզչամիջոց»»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































