Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա արյունը Նիկոլ Փաշինյանի ձեռքին է. Հայկ Մամիջանյան

Հունիս 13,2024 13:16 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ ոստիկանների կիրառած բիրտ գործողությունների ու 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի միջեւ 2 տարբերություն է առանձնացնում, մնացած առումներով համարում նույնը:

«Կա երկու տարբերություն, փառք Աստծո՝ երեկ զոհ չի եղել, եւ երկրորդ՝ «Մարտի 1-ին» Փաշինյանը հրահրեց ու պատասխանատվություն կրեց զոհերի համար որպես ցույցի կազմակերպիչ, իսկ երեկ այդ արյունն իր ձեռքերին է, որպես, այսպես ասած, իշխանություն: Ուրիշ ոչ մի տարբերություն չկա: Երեկ տեղի է ունեցել նույն իդենտիկ գործողությունը, նորից դրա համար Փաշինյանն է պատասխանատվություն կրում: Պարզապես «Մարտի 1-ին» պատասխանատվություն է կրում որպես մարդ, որը գոռում էր, ասում էր՝ ինչ եք ծափ տալիս, արեր ու փայտեր հավաքեք:

Մարդ, որի հոգին փառավորվում էր, երբ ոստիկանների էին ծեծում մահակներով, գլխարկները վերցնում: Իսկ երեկ ինքը գովաբանում էր ոստիկաններին, ասում ՝ ամեն ինչ ճիշտ է: Ասում էր, երբ եկա իշխանության, ոչ մի ոստիկանի ոչ մի բան չարեցի: Երեկվա հրաման կատարած ոստիկաններին խորհուրդ եմ տալիս նայել Փաշինյանի՝ «Մարտի մեկի» ելույթները եւ այն զարհուրելի կադրերը, որոնք Շուշիի մշակույթի տանը կային, թող նայեն ու հետեւություններ կանեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Այս «դիպուկ» հայտարարությունը ավելորդ անգամ հուշում է, որ երեկվանը մաքուր սադրանք էր ու դրա կազմակերպիչներից մեկը մասնավորապես Մամիջանյանի խմբավորումն է։

Պատասխանել