Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի դին

Հուլիս 07,2024 13:48 Share

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը:

Ըստ նախնական վարկածի` վերջինս իր նոր գնված ատրճանակով մտել է իր տան սենյակ` այն մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:

Shamshyan.com-ը նշում է, որ Կ. Խաչատրյանն իրեն պատկանող «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատրճանակը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով, կրակոց է արձակվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել են, որ շտապօգնությունից ահազանգ է ստացվել, իրավապահները մեկնել են դեպքի վայր։ Հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազնեային վնասվածքներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031