Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոցից Հայաստանի անցման փուլում, կառավարությունը թող պարզի, թե ի՞նչ հանգամանքներում է ոչնչացվել «Հայ թատերական ընկերության» հարուստ գրադարանն ու լուսանկարչական արխիվը` հազարավոր լուսանկարներով. Դեմոյան

Հուլիս 16,2024 18:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայոցից Հայաստանի անցման փուլում, կառավարությունը թող պարզի, թե ի՞նչ հանգամանքներում է ոչնչացվել «Հայ թատերական ընկերության» հարուստ գրադարանն ու լուսանկարչական արխիվը` հազարավոր լուսանկարներով:

Պատասխանող` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Ի գիտություն նախարարի, պատահականորեն հնարավոր է եղել ոչնչացումից փրկել թղթի վերամշակման արտադրամաս տարված մի քանի հազվագյուտ գրքեր ու լուսանկարչական ալբոմներ:

Սպասում ենք նախարարության սպառիչ ու փաստերով հիմնավորված պատասխան-բացատրությանը: Այս ընթացքում թատերական փառատոնների անցկացումն առժամանակ կարելի է դադարեցնել` պետական բյուջեին հանգիստ տալու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: