Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Մինչև 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվեր, կառուցվեր,  վերակառուցվեր: Դպրոցների դեպքում չի իրականացվել անգամ նախագծի կեսի կեսը. «Ժողովուրդ»

Հուլիս 17,2024 10:13 Share
shinararutyun

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի եւ վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարարությանը, փորձեցինք հասկանալ՝ ծրագրի վերաբերյալ ինչպիսի կատարողական կա, որ փուլին են հասել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ գրություն ստացանք, որում ասվում էր հետեւյալը. «Մինչեւ 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 30 դպրոցներում. կառուցվել է 17 դպրոց, հիմնանորոգվել` 11-ը, վերակառուցվել` 2-ը:

Վերոնշյալ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 144 նախադպրոցական ուսումնական հաստատություններում (51 նախակրթարան եւ 93 մանկապարտեզ):

Հարկ է նշել, որ նշված նախագծի ավարտին մնացել է 2 տարի, սակայն անցած 2 տարում նախարարությունը դպրոցների դեպքում չի իրականացրել անգամ նախագծի կեսի կեսը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել