Լրահոս
Օրվա լրահոսը

Քամալա Հարիս. «Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու մեր երկիրը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար»

Հուլիս 22,2024 09:39 Share

«Ազատություն». ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնապես առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից և հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, հայտնում է «Ազատության» Настоящее Время ծառայությունը։

Ավելի վաղ Ջո Բայդենը, ով հրաժարվել էր մասնակցել ընտրություններին, հորդորել էր նրան առաջադրել որպես նախագահի թեկնածու։

«Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու մեր երկիրը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար», – ասել է Հարիսը։

Քամալա Հարիսը շնորհակալություն է հայտնել Բայդենին իրեն առաջադրելու համար և նախագահական մրցապայքարից դուրս գալու նրա որոշումը համարել է «անձնուրաց և հայրենասիրական»։ «Մենք 107 օր ունենք մինչև ընտրությունները։ Միասին մենք կպայքարենք։ Միասին մենք կհաղթենք», – ասել է Հարիսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Այ միամիտ հավիկ քո տեր Բայդենն անգամ հասկացավ, որ Թրամփին հաղթել հնարավոր չէ, ուր մնաց դու։ դու դեմոկրատներին ընդամենը պետք ես որ իրենց անհաջողությունները մեկի վրա բարդեն։

Պատասխանել