Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում ՄՕԿ-ի պատվիրակությանն ընդունող հյուրանոցի անձնակազմը գործադուլ է հայտարարել

Հուլիս 26,2024 21:50 Share

Օլիմպիական խաղերի ընթացքում այդ հյուրանոցում պետք է տեղավորվեին Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները։

Associated Press-ը վկայակոչել է Ֆրանսիայի CGT խոշորագույն արհմիութենական կազմակերպության տեղեկատվությունը, ըստ որի շենքի տարածքը միայնակ օգտագործելու համար ՄՕԿ-ը հյուրանոցին վճարել է 22 միլիոն եվրո։

Գործակալության աղբյուրի տեղեկություններով հյուրանոցի մի քանի տասնյակ աշխատակիցներ կարգախոսներով եւ ցուցանակներով դուրս են եկել միջանցքներ։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել