Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ կոպտորեն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. ETHNOS

Օգոստոս 08,2024 09:00 Share

Ադրբեջանը ոչնչացնում և պղծում է հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում

Հունական հեղինակավոր «ETHNOS» լրատվական և վերլուծական կայքը հրապարակել է մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանի ծավալուն հոդվածը՝  Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման վերաբերյալ, որտեղ  մանրամասն անդրադարձ է կատարվում պատմական, մշակութային և հոգևոր կոթողների պղծման, անհետացման դեպքերին:

«Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ կոպտորեն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը՝ անտեսելով նման գործողություններից զերծ մնալու Միջազգային դատարանի որոշումը։ Այս որոշումը Ադրբեջանին ուղղակիորեն հրահանգեց դադարեցնել հայկական մշակութային կոթողների ոչնչացումը, պղծումը և ավերումը։ Լարելով իրավիճակը՝ Ադրբեջանը նաև կանխել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ փաստագրելու և հետագա ոչնչացումը կանխելու նպատակով առաքելությունների մուտքը տարածաշրջան», -նշում է հոդվածագիրը:

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031