Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութով ներկայացրել է օլիմպիական չեմպիոն Մոհամմադհադի Սարավիի խոստովանությունը:
«Օլիմպիական ոսկին ինձ հեշտությամբ չտրվեց, Արթուրը հզոր մարզիկ է», – ասում է ԻԻՀ ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավին:
Հիշեցնենք՝ Հայկական սպորտի ամենատիտղոսավոր մարզիկներից մեկը՝ օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը իր չորրորդ օլիմպիական խաղերում չեմպիոնի տիտղոսը վիճարկեց Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավիի հետ։


















































