Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԲՐԻԿՍ-ի անդամների՝ դեպի Եվրոպա ապրանքներ տեղափոխելու լոգիստիկայի հարցում. Սամիպ Շաստրի

Օգոստոս 08,2024 17:24 Share
«Արմենպրես». ԲՐԻԿՍ-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) անհրաժեշտ են երկրներ, որոնք կարող են զարգացնել իրենց տնտեսությունը և դառնալ ուժեղ խաղացողներ, իսկ Հայաստանը դրանցից մեկն է։ Բացի այդ, Երևանն անդամ երկրների ապրանքները դեպի Եվրոպա խթանելու առումով կարող է կազմակերպության համար վճռորոշ դեր խաղալ լոգիստիկայի առումով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԲՐԻԿՍ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին՝ Երևանում ընթացող «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի ու ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովի բացման արարողության ընթացքում։

«ԲՐԻԿՍ-ի երկրների համար Հայաստանը հետաքրքիր է գյուղատնտեսության ոլորտում իր հարուստ ռեսուրսներով։ Սկզբունքորեն, որպեսզի ուժային փոփոխություն լինի միջազգային ասպարեզում, մեզ պետք են երկրներ, որոնք կարող են զարգացնել իրենց տնտեսությունը և դառնալ ուժեղ խաղացողներ։ Հայաստանը հենց այդպիսի երկիր է։ Երբ ծնունդ առավ ԲՐԻԿՍ-ի հայեցակարգը, շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս նախագծին, քանի որ անդամ երկրները տեղակայված են աշխարհի միանգամայն տարբեր անկյուններում։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս հայեցակարգը արդարացրել է իրեն», – նշել է Շաստրին՝ հավելելով, որ Հայաստանը ԲՐԻԿՍ-ի համար կարող է դառնալ կարևոր երկիր և վճռորոշ դեր խաղալ լոգիստիկայի առումով՝ կազմակերպության անդամ երկրների ապրանքները դեպի Եվրոպա տեղափոխելու առումով։

ԲՐԻԿՍ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ կատարած այցից հետո հասկացել է թե որքան է Հայաստանը կախված գյուղատնտեսությունից, և տեսել է կանաչ դաշտեր, որոնք այսօր Հնդկաստանում դժվար է գտնել։

«Մենք կդիտարկենք, թե ինչպե՞ս Հնդկաստանը կարող է ներդրումներ անել Հայաստանում, և ինչպե՞ս Հայաստանն, իր հերթին, կարող է ներդրումներ անել Հնդկաստանում», – իր խոսքում նշել է Շաստրին՝ պատիվ համարելով հազարամյակների մշակույթ ունեցող Հայաստանում գտնվելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031