Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը հյուրընկալել է Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին

Օգոստոս 08,2024 22:30 Share

Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆղուա Բուլարը քաղաքային այգում այսօր հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամներ, բազմաթիվ երկրպագուներ:

Ողջունելով մարզիկներին՝ Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը շնորհավորել է նրանց Փարիզ-2024-ում ունեցած տպավորիչ մրցելույթների և նվաճած մեդալների առթիվ: Ժոֆղուա Բուլարն ընդգծել է՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու բարեկամությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և սրտացավ վերաբերմունքի համար: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը խաղերի ողջ ընթացքում զգում է թե՛ Փարիզի իշխանությունների, թե՛ ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն ու բարեկամական վերաբերմունքը:

Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության և երկրպագության համար: Ներկաներին ողջունել է նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Այնուհետև, հայ մարզիկները լուսանկարվել են Փարիզի 17-րդ շրջանի քաղաքային այգում հավաքված երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել նրանց:

Նշենք՝ այսօր երեկոյան Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը կհյուրընկալվեն նաև Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» և կհանդիպեն Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ:

 

ԿԳՄՍ նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031