«Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը, չեմ ուզում ասել սենսացիոն է լինելու, բայց խոստանում եմ, որ այն շատ հետաքրքիր է լինելու և′ այս գործի հետ կապված, և′ դրան առնչվող, և′ ընդհանուր այն բոլոր հարցերը, որոնց պատասխանները դուք այս ընթացքում ակնկալում էիք՝ բոլորը կլսեք»,- իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Նա ասաց, որ իր ավարտական ճառում նշելու է, թե ինչի հետ է կապված այս գործը․ «Նշելու եմ՝ միայն իմ գործն է, թե շատ ավելի խորքային արմատներ ունեցող գործ է, և այս գործն ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Եզակի երկրներից չենք, որտեղ ցանկացած նոր իշխանություն փորձել է իրեն ենթարկեցնել։ Ես իմ ճառում այդ բոլորին կանդրադառնամ։
Երբ ասում էի՝ միայն սա Հրայր Թովմասյանի խնդիրը չէ, ասում էի՝ այդ ամբողջը նկատի ունենալով։ Այս գործը սկսելիս իմ կանխատեսումների մի մասը, ցավոք, դարձել է իրականություն։ Էլի ունեմ կանխատեսումներ, որոնք չեմ ցանկանա, որ իրականություն դառնան»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































