Լրահոս
Օրվա լրահոսը

Այս նշանակալի կրթական հաստատության՝ «UWC Դիլիջան»-ի տասնամյակին ներկա չէին ո՛չ կրթական, ո՛չ զբոսաշրջային ոլորտների պատասխանատու նախարարները. «Հրապարակ»

Հոկտեմբեր 10,2024 10:49 Share

Դիլիջանի միջազգային դպրոցը՝ UWC Դիլիջանը, որը Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges) ցանցի 18 դպրոցներից մեկն է, այս օրերին նշեց հիմնադրման տասնամյակը:
Այն, ինչ տեսանք եւ լսեցինք, իսկապես տպավորիչ էր` 10 տարվա ընթացքում UWC Դիլիջանը ոչ միայն միջազգային նշանակության կրթական կենտրոն է դարձել՝ Հայաստան բերելով 120 երկրից ուսանողների, այլեւ խթան է հանդիսացել քաղաքի զարգացման համար: Դպրոցի հիմնադրումից հետո քաղաքն սկսել է նաեւ կայուն «զբոսաշրջային հոսք» ունենալ՝ հյուրընկալելով ուսանողների ծնողներին ու հարազատներին, սկսել է զարգանալ հյուրանոցային ու ռեստորանային ցանցը, անգամ քաղաքի տաքսիստներն են սկսել անգլերեն սովորել՝ դպրոցի ուսանողներին ու նրանց հարազատներին սպասարկելու համար:

UWC Դիլիջանի ստեղծումով քաղաքում բացվել է 1700 ժամանակավոր եւ շուրջ 300 մշտական աշխատատեղ։ Կրթական մասով նույնպես արդյունքները տպավորիչ էին․ 917 շրջանավարտ՝ 120 երկրից: Շրջանավարտների գերակշիռ մասն ընդունվել է աշխարհի առաջատար բուհեր: Բացի այդ, այս տարիների ընթացքում 160 հայ երիտասարդ որակյալ կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել UWC Դիլիջանում եւ ցանցի մյուս դպրոցներում: Նրանց շուրջ 98 տոկոսը սովորել է անվճար՝ դպրոցի հովանավորների տրամադրած կրթաթոշակներով, այդ թվում՝ դպրոցի համահիմնադիր, ներկայում Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի աջակցությամբ:

Ուշագրավն այն է, որ այս նշանակալի կրթական հաստատության տասնամյակին ներկա չէին ո՛չ կրթական, ո՛չ զբոսաշրջային ոլորտների պատասխանատու նախարարները: Ասել, որ նրանք չգիտեին դպրոցի նշանակության մասին, սխալ կլինի, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը եւս սովորում է UWC ցանցի քոլեջներից մեկում՝ UWC Robert Bosch քոլեջում: Պարզապես Ռուբեն Վարդանյանի հասցեին շեֆի հնչեցրած հայտարարությունները համարել են ազդակ՝ չներկայանալու համար (ի դեպ, մենք տեղեկացանք, որ դպրոցը հրավերներ ուղարկել է նրանց բոլորին): Ներկա չէին անգամ մարզային եւ քաղաքային «իշխանիկները», օրինակ` Դիլիջանի քաղաքապետը, նույն՝ հասկանալի պատճառով:

Դավիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031