Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ Բաքուն է խոսում Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական դերակատարման դեմ, մեկ՝ իրենք. Շարմազանով

Հոկտեմբեր 10,2024 11:56 Share

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ոտքի տակ մի ընկեք ու հեռու «խաղացեք» Սերժ Սարգսյանից:

Քաղաքական խամաճիկների պակաս հայկական քաղաքական դաշտն երբեք չի ունեցել:

Բայց դրանք մեծ թափով սկսեցին բազմանալ 2018թ.-ի հեղաշրջումից հետո:

Դրանց մի մասը տեղավորվեցին նախ Փաշինյանի գրպանում՝ դառնալով գրպանային կամակատարներ:

Աստիճանաբար նրանք սկսեցին գործուղվել «ընդդիմության» դաշտ, նպատակ ունենալով աղտոտել ազգային-պետական դաշտն ու ստվեր գցել իրական ազգային-պետական առաջնորդների եւ ուժերի վրա:

Դրանք, ըստ էության, կամավոր ստանձնեցին «30 արծաթի» դերակատարի գործառույթ Հայաստանի ու Արցախի նկատմամբ:

Ու դրանք մեծ չափաբաժնով սկսեցին ապականել ոչ միայն քաղաքական դաշտը…

Դժբախտաբար դրանց մի մասը բուծվեց ու գործուղվեց նաեւ այլ ոլորտներ, մշակույթից մինչեւ գիտություն:

Դրանց ընդհանուր առմամբ կարելի է անվանել «նիկոլական ուրվականներ»:

Ո՞րն է դրանց գործառույթը…

Ապականելով ազգային-պետական դաշտը՝ ցեխ շպրտել ՀՀ նախկին ղեկավարների ու նախ եւ առաջ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ուղղությամբ:

Դրանց, ինչպես Փաշինյանին ու Ալիեւին, քուն ու դադար չի տալիս Սերժ Սարգսյան պետական-ազգային գործչի ամուր ոտքերի վրա կանգուն մնալու ու պայքարելու վճռականությունը:

Արցախը հանձնած եւ Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնող Փաշինյանին քննադատելու փոխարեն, սրանք քննադատում են Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին՝ իրականացնելով Բաքվի տիրակալի սրտի ցանկությունը:

Մեկ Բաքուն է խոսում Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական դերակատարման դեմ, մեկ՝ սրանք:

Իսկ ովքե՞ր են իրականում սրանք:

Մեկը քաղաքական դաշտում բացահայտ կասկածելի համարում ունեցող է, որը պատերազմից հետո Նիկոլին կապիտուլյացիայի մեջ էր մեղադրում, իսկ այնուհետեւ սկսեց կատարել նույն Նիկոլի հատուկ հանձնարարականները, ի դեպ՝ Պրահայում Արցախն Ադրբեջանին հանձնելու ժամանակ:

Իրենք իրենց «կուսակցությունում» հրապարակային 2, 5 հոգի են մնացել, բայց 15 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ին խորհուրդ են տալիս, թե ո՞ւմ ընտրեն կուսակցության առաջնորդ:

Գնացեք ձեր դարդը լացեք ու մտածեք, թե ինչո՞ւ ձեր թիմի լիդերների մեծ մասը լքեց ձեր կուսակցությունը:

Մյուսն էլ կուսակցության անուն ունի, բայց կուսակցականներ չունի:

Էն մեկն էլ քնում-արթնանում է, երազում մանդատ է տեսնում:

Ու սրանք եկել ՀՀԿ ու Սերժ Սարգսյան են քննադատում՝ կոչ անելով լքել ակտիվ քաղաքական պայքարը:

Մինչեւ 2018թ.-ի հեղաշրջումը կփափագեիք Սերժ Սարգսյանին բարեւել, իսկ բարեւելու դեպքում էլ շատ հավանական է առաջիկա մեկ ամիսը ձեռքներդ չէիք էլ լվալու:

Ասել մեր երջանկահիշատակ Գալուստ Գրիգորիչի՝ մենք ձեր մերկությունը վաղուց ենք տեսել, բայց չենք գայթակղվել:

Նենց որ, հեռու մնացեք ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից:

Եթե մենք 2018թ.-ին հեղաշրջմանը դիմացել ենք ու չենք ծնկել ձեր նման Նիկոլի առաջ, սրանից հետո պայքարի ճանապարհից հետ չենք նահանջելու:

Երբ մենք, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցրտին ու ցեխին փողոցում ու բանտերում պայքարում էինք, դուք Նիկոլից հանձնարարականներ էիք ստանում:

Երբ մենք հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում առանց աչք թարթելու կանգնած էինք ռեժիմի կրակոցների առջեւ, ձեր մի մասը փախած էր, իսկ մյուս մասն էլ՝ տունը կարկանդակ էր ուտում:

Այնպես որ, հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031