«Ստիպեք Ադրբեջանին ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին». «Newsweek» ամերիկյան պարբերականում հրապարակվել է Վարդան Օսկանյանի հոդվածը՝ COP29-ին ընդառաջ.
«Ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է։ Որպես 1998-2008թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար, որը տասնամյակներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններ վարելով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ, աշխարհին կոչ եմ անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շտկելու իր ուղին:
Ադրբեջանը խաղաղություն չի փնտրում իր հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի հետ:
Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ջնջել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր Արցախի նախկին ղեկավարությանը՝ քաղբանտարկյալներ, որոնց պատանդառել է մեկ տարի առաջ:
Կարդացեք նաև
Նոյեմբերի կեսերին նախատեսվում է COP29 կլիմայական համաժողովն անցկացնել Բաքվում. վայրի ընտրություն, որը զգալի հակասությունների տեղիք է տվել, քանի որ Ադրբեջանը նաև նավթի և գազի առաջատար արտադրողն է և գլոբալ աղտոտման հիմնական ներդրողը: Սա կասկածելի ընտրություն էր բոլոր մակարդակներում, բայց նաև սա է, որ աշխարհին որոշակի լծակներ է տալիս:
Ժամանակը կարճ է. ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ժողովրդավարական կազմակերպությունները պետք է առաջնորդություն ստանձնեն պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին` օգտագործելով COP29-ը որպես լծակ:
Նրանք պետք է խոսեն։ Եվ որ ավելի կարևոր է՝ նրանք պետք է գործեն»,- հոդվածում նշել է Վարդան Օսկանյանը:


















































