Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն կերպ կաջակցենք Ադրբեջանին «COP 29»-ի ընթացքում. թուրք նախարար

Հոկտեմբեր 10,2024 15:30 Share

Ermenihaber. Թուրքիայի շրջական միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումն անդրադարձել է նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին» (COP 29):

Նա ընդգծել է, որ Թուրքիան «COP 29»-ի ամբողջ ընթացքում Ադրբեջանին ցուցաբերելու է ամեն տեսակ աջակցություն:

«Մենք ցանկանում ենք, որ COP 29-ն ամբողջ աշխարհի համար կարևոր որոշումների կայացման հանդիպում լինի»,-հավելել է նա:

Քուրումը նման հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում «Pre-CՕP 29. բարձրացնել վճռականությունը, արդյունավետ դարձնել միջոցառումը» խորագրով միջոցառմանը մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031