Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավախախտում կատարած վարորդի մոտ թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայական են հայտնաբերել

Հոկտեմբեր 10,2024 17:20 Share

Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 5-ին Աբովյան քաղաքի Դարանի փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են  «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգված։

Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև այլ երկրի կողմից տրված վարորդական իրավունքի կեղծ վկայական։

Հոկտեմբերի 5-ի առավոտյան Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Առինջ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդի վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։

Կոտայքի մարզի պարեկները  հոկտեմբերի 7-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են  «Շեվրոլե» մակնիշի մի ավտոմենքենա։

Բալահովիտ համայնքի բնակիչ 27-ամյա վարորդը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են  մոխրացած հետքերով կաթուցիչ և ծխամորճ։  Երիտասարդը հայտնել  է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Հոկտեմբերի 8-ին Աշտարակի խճուղում ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։  Պարեկները 22-ամյա ուղևորի մոտ նկատել են ծալովի դանակ։ Նա սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ, ծալովի դանակ և դեղահաբեր։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031