ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում խոսել է օրերս Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի անցկացրած առօրյայի եւ դրանց վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումների մասին։ «Իսկապես, դրանք ամոթի շարունակելիության կադրեր են։ Եթե հիշում եք, ես հենց այստեղից խոսեցի Նիկոլ Փաշինյանի հայտարարած իր հայրենասիրության մասին։ Ես ասացի, որ այո, նա եւ Աննան հայրենասեր են, բայց գլխավոր հարցն այն է, թե որն է նրանց հայրենիքը։
Եվ հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ սա նրա հայրենիքը չէ։ Մեր ամոթը, խայտառակությունը իրապես շարունակվում է եւ կշարունակվի այնքան, քանի դեռ այս ապիկարները մեզ համար իշխանություն են, որից ազատվելու համար, բնականաբար, մենք ամեն ինչ պետք է անենք»։
Դիտարկմանը, թե Մոսկվայում էլ հեծանիվ քշելու պարագայում շատերը մտածում են, որ դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ տվյալ երկրում ամեն բան լավ է, տիկին Կյուրեղյանը պատասխանեց․ «Հեծանիվ քշողը Նիկոլն է, ոչ երկրի հայ քաղաքացին։ Եթե որեւէ մեկի մտքով անցնում է, որ հեծանիվ քշելը ուղիղ համեմատական է երկրի, պետության կայացմանը, նա իսկապես սխալվում է։ Այսինքն, եթե երկրի ղեկավարը հեծանիվ է քշում, դա նշանակում է, որ երկիրը լա՞վ վիճակում է։
Իհարկե, ոչ։ Եվ դեռ ընդհակառակը, ուրեմն եթե այդ երկրի ղեկավարը մանավանդ աշխարհաքաղաքական այս լուրջ ու բարդ իրավիճակում հեծանիվ է քշում, նշանակում է կամ նա գործից բան չի հասկանում, կամ թքած ունի իր երկրի վիճակի վրա եւ, ընդհանրապես, ինքը վայելում է իր իշխանությունը։ Նա եկել է իշխանության դիմաց ինչ-որ որոշակի բաներ ստացած, ինքը եկել է պետությունը քանդելու։ Նրա հեծանիվ քշելու չափաքանակը ուղիղ համեմատական է երկիրը հանձնելու մասշտաբներին, ինչքան ինքը պատրաստ է եւ ինչքան է շարունակելու»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































