Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել

Հոկտեմբեր 10,2024 20:50 Share

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է կառույցի խոսնակ Լիանա Ազիզյանը։

Երեկ հիշեցնենք, կառավարությունից հաղորդել էին, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն «էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների» մասին, որի ընթացքում պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, իսկ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031