Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող բենզալցակայանը

Հոկտեմբեր 15,2024 16:38 Share

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից նախաձեռնված վերահսկողական աշխատանքների շրջանակներում իրականացված հերթական շրջայցի արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 32/20  հասցեում հայտնաբերվել է «Մելնար»  ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանը, որը շահագործվում էր տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։

Հաշվի առնելով առկա հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տարված բացատրական աշխատանքների, բանակցության արդյունքում  տնտեսավարողի կողմից կամովին ապամոնտաժվել են լցակայանը և դրա տարողությունները։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031