Լրահոս
Օրվա լրահոսը

Նվեր Ծառուկյանի և նրա թիկնապահների նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Iravaban.net

Նոյեմբեր 11,2024 21:55 Share

Հայաստանի խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով, «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից:

Iravaban.net-ն ավելի վաղ գրել էր, որ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, և որ հնչել են կրակոցներ։

Քննչական կոմիտեից, սակայն, վարույթի, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալներ չեն հրապարակում։ ՔԿ խոսնակը միայն փոխանցել է, որ վարույթի շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանց կալանավորելու որոշումներ են կայացվել, և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930