Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կարուսելը» որևէ էթնիկ երանգավորում չուներ. Զուրաբիշվիլի

Դեկտեմբեր 06,2024 13:56 Share

«Ազատություն». «Ուզում եմ ասել Վրաստանի քաղաքացիներին, որոնք ազգությամբ հայ են և հայերին, որ ապրում են Հայաստանում, որտեղ ռուսական քարոզչությունը ևս ակտիվ է, «հայկական կարուսել»-ը որևէ էթնիկ երանգավորում չուներ»,- նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրություններից հետո ենթադրյալ ընտրախախտումները նկարագրելիս օգտագործել էր «հայկական կարուսել» արտահայտությունը՝ պնդելով, թե հենց այդ «հնարքի» միջոցով է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել հաղթել ընտրություններում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել