Մի պահ տպավորություն կար, որ Սիրիայում իշխանության են գալիս ջիհադիստները։ Բայց ակնհայտ է, որ նոր եկողները փորձում են խուսափել քայլերից, որոնք կարող են սրել հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ։ Դրա ապացույցն այն էր, որ երեկ Դամասկոսում Իրանի դեսպանատունը սկսեց իր աշխատանքը․ «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում անդրադառնալու Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Լեւոն Զուրաբյանը նաեւ նկատում է՝ իր գնահատականները հարաբերական են, քանի որ դեռ մինչեւ վերջ չգիտենք, թե ի՞նչ իշխանություն կձեւավորվի Սիրիայում։
Ամեն դեպքում, նա գտնում է, որ հայ համայնքն այս պահին անմիջական վտանգի տակ չէ․ երաշխիքներ են տրվել նաեւ ազգային փոքրամասնություններին, բայց թե հետագայում ի՞նչ կլինի՝ ժամանակը ցույց կտա։
Այս հարաբերական հանդարտ իրավիճակում, քաղաքական գործչի կարծիքով, ճիշտ կլինի, որ Հայաստանը ևս վերսկսի դեսպանատան աշխատանքը՝ երկխոսության մեջ մտնի տեղի հայ համայնքի հետ․ ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան՝ օգնեն, մյուսների մասով էլ, անվտանգության բանակցություններ վարեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Գանձասարի». սիրիահայերը մասնակցում են Բերիոյ Հայոց Թեմի պատարագին


















































