«Ազնավուրն ասում էր՝ ոչինչ չի արվել հայոց ցեղասպանությունը կանխելու համար․ այո, ոչինչ չի արվել»,-«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ հայտարարեց Փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ նախկին հատուկ զեկուցող Ֆերնան դը Վարենը։
Նա ահազանգեց՝ այժմ մենք ունենք շատ ավելի վատթարացող իրավիճակներ, որոնց աշխարհը նախկինում չի բախվել․ «Հիմա մենք ունենք ամենաբարձր կոնֆլիկտների թիվը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Կոնֆլիկտների թիվը եռապատկվել է։ Այս թվի մեծացումը ներառում է ազգային փոքրամասնությունների և տարբեր էթնիկ փոքրամասնությունների խմբեր»։
Ըստ Ֆերնան դը Վարենի՝ աշխարհն առերեսվում է այն փաստին, որ ատելության խոսքի գրանցված դեպքերը գնալով ավելանում են․ «Ատելության խոսքը, որը տեսնում ու լսում ենք ընդհանուր մեդիայում, մոտ 75 տոկոսը վերաբերում է փոքրամասնություններին․․․տասնամյակներ շարունակ զգուշացնում էինք ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին, որ պետք է ներդնել մեխանիզմներ, որոնք վերաբերում են այն պատճառներին, որոնք հանգեցնում են ցեղասպանության։ Բայց ինչպես Ազնավուրն էր մեզ զգուշացնում, ոչինչ չի արվում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































