Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանը ներխուժի՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծելու համար, միեւնույն է՝ ՀԱՊԿ-ն է զսպելու այդ երկրին, ոչ թե Արեւմուտքը․ Լեւոն Զուրաբյան

Դեկտեմբեր 12,2024 17:16 Share

«Իրենք էլ են հասկանում՝ հնարավոր չի բախել մի դուռ, որը ոչ թե փակված է, այլ չկա։ Բետոնե պատ է, այդ դուռը չի բացվելու»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ-ի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարի մասին խոսելով, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Այս համատեքստում էլ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ անդամակցության պահանջով իրականացված ստորագրահավաքին էլ, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դա արվում է՝ «Սեփական ժողովրդի վրա պատրանքներ վաճառելու համար»։

Լեւոն Զուրաբյանը նկատում է՝ ոչ ոք չգիտի, թե Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսը ո՞րն է, ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ից դուրս չգալ, բայց սառեցնել անդամությունը, ասել, որ ինքը չգիտի՝ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են, թե՞ ոչ, որ ժողովրդին տանի այնտեղ։ Հավելում է՝ իշխանությունը պետք է ռեսուրսների հաշվարկ անի, դրանք ներկայացնի ժողովրդին եւ պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ ուղղորդի ժողովրդին։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամակցությանը՝ համարելով, որ ՀԱՊԿ-ն այդուհանդերձ չի կատարել իր պարտականությունները Հայաստանի նկատմամբ, Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ Հայաստանը պետք է գնա եւ փորձի այդ կառույցից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Ասում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն էլ հասկանում է, որ եթե Ադրբեջանը ներխուժի՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծելու համար, միեւնույն է՝ ՀԱՊԿ-ն է զսպելու այդ երկրին, ոչ թե Արեւմուտքը։

Խնդիրը նա դիտարկում է Նիկոլ Փաշինյանի կողմից պատասխանատվությունից խուսափելու հարթությունում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031