Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական մտքի հերթական շեդեվրը ՆԳՆ-ի կատարմամբ. Հովհաննես Քոչարյանը զենքի մասին օրենքում փոփոխությունների նախագծի մասին

Մարտ 03,2025 12:42 Share

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ վաստակավոր իրավաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

Աննորմալ օրենսդրական նախաձեռնությունների շքերթը չի սահմանափակվում հարկային օրենսգրքով, պակաս «կտտանքների» չի ենթարկվում նաև զենքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Եվ այսպես՝ իրավական մտքի հերթական շեդեվրը ՆԳ նախարարության կատարմամբ. շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, համաձայն որի.

«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքով կամ մինչև «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքն ուժի մեջ մտնելը զենքով պարգևատրված կամ զենքով պարգևատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել պարգևատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգևատրված լինելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ միավոր բոլոր պարգևատրական զենքերը։

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3.1-րդ մասի ուժով՝ որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվել սեփականության իրավունքով, ընդ որում՝ մալելուց հետո կարող էր ժառանգվել։ ՀՀ քաղաքացու սեփականությունը հարկադրաբար վերցնելու հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածով։

Հիմա հարց. ո՞ր հիմքերի տակ եք առբերել նախագծով ստեղծագործածը։ Եթե կարողանաք հիմնավորել, ապա փոխեք տեղեկանք-հիմնավորումը, եթե ոչ՝ նախագիծը հանեք շրջանառությունից։ Մինչ այդ՝ նախագծին պայմանական անուն տվեք, օրինակ Աշոտ Շայբոնի կամ Ժյուլ Վեռնի նախագիծ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31