Լրահոս
Օրվա լրահոսը

102-րդ ռազմակայանի՝ թմրանյութեր շրջանառած ծառայողները լքել են Հայաստանը

Մարտ 03,2025 17:20 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Armenian Military Portal-ը Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի գործունեության մշտադիտարկման սահմաններում հայտնաբերել են, որ ռազմակայանի երկու զինծառայողներ Հայաստանի ոստիկանության կողմից ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, սակայն իրավապահների անգործության հետևանքով ռազմակայանի ղեկավարությունը հասցրել է «փախցնել» այդ ծառայողներին:

Այսպիսով, պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին 102-րդ ռազմակայանի ծառայող ՌԴ քաղաքացիներ Մաքսիմ Վոլոշինը և Վիտալի Անդեյենկոն Գյումրիում ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով: Խոսքը, մասնավորապես, a-PVP տեսակի թմրանյութի մասին է, որը կատինոնների դասի ծանր արհեստական թմրանյութ է (երբեմն անվանվում է «ֆլակկա» կամ «գրավել»):
Ոստիկանության կողմից նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ՌԴ զինվորականները հարցաքննվել ու ազատ են արձակվել, իսկ մեղադրանքն իրենց առաջադրվել է միայն երկու ամիս անց՝ մեր կողմից հարցը բարձրացնելուց հետո` 2025 թ․ փետրվարի 13-ին (թեև ծառայողները դեռ ձերբակալվելիս ընդունել էին, որ թմրանյութերի շրջանառություն են իրականացրել):

Օգտագործելով զինծառայողների ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ ՌԴ հարավային ռազմական շրջանի ղեկավարությունն այդ զինծառայողներին տեղափոխել է Ռուսաստան՝ պաշտպանելով նրանց Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար քրեական հետապնդումից: Ընդ որում, երկու ծառայողներից մեկը Հայաստանից հեռացել է ՌԴ ՊՆ ռազմական օդանավով՝ «Էրեբունի» օդանավակայանից:

Այժմ՝ Հայաստանը լքելուց հետո, Մաքսիմ Օլեգի Վոլոշինի և Վիտալի Նիկոլայի Անդեյենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, և հայտարարված է հետախուզում:
Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ թմրանյութերի հավանական ապօրինի շրջանառություն իրականացրած ծառայողները կարողացել են փախչել Հայաստանից և խուսափել քննությունից՝ ՌԴ ՊՆ հարավային ռազմական օկրուգի ղեկավարության աջակցության և ՀՀ իրավապահ մարմինների անգործության արդյունքում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Armenian Military Portal

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31