Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Նշված երկու դրվագների համար «Անկախ դիտորդ» դաշինքը ներողամտություն է հայցում

Ապրիլ 04,2025 15:15 Share

Ի պատասխան Լևոն Բարսեղյանի հարցմանը

1․ 2025թ․ մարտի 31-ին «Անկախ դիտորդ» դաշինքի (այսուհետ` Դաշինք) ասուլիսում և հաջորդ օրը հրապարակված նախնական գնահատականում Դաշինքը նույնական ձևակերպում է օգտագործել «Գյումրու առաջընթաց» և «Հայաքվե» դիտորդական առաքելությունների վերաբերյալ, այդպիսով հանիրավի հայտարարելով, որ ««Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի առանձին դիտորդներ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք են»:

Այս արձանագրումը հիմնված էր 31/44 տեղամասում «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի մեկ դիտորդի սխալ ձևակերպման վրա, և, մեր գնահատմամբ, տվյալ դիտորդի ոչ կոմպետենտության, ոչ թե դիտավորության արդյունք էր։ Ցավում ենք, որ այս դեպքը ներկայացրել ենք հոգնակի բառաձևով, դրանով թյուր պատկերացում ստեղծելով ամբողջ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի դիտորդական առաքելության անկողմնակալության մասին և կասկածի տակ դնելով «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի բարեխղճությունը:

2. 2025թ․ մարտի 28-ին Դաշինքը հրապարակել է տեղեկություն, որ ԿԸՀ-ից և համայնքապետարանից պահանջել է վերացնել «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի` խախտումով փակցված պաստառը։ Հետագայում, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից առարկության և հրապարակային տեղեկատվության վերաստուգման արդյունքում պարզվել է, որ պաստառը վիճակահանությամբ և օրինական հիմքերով է տրամադրված եղել։ Այսպիսով, ներքին հաղորդակցության, տեղեկատվության վերստուգման ընթացակարգի թերացման պատճառով, Դաշինքը հանիրավի մեղադրել է Գյումրու համայնքապետարանին՝ ապօրինի որոշում կայացնելու մեջ։

Նշված երկու դրվագների համար «Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակային հայցում է ընթերցողների, լրագրողների, հիշատակված կառույցների ներկայացուցիչների ներողամտությունը։

Սխալներն ընդունելը, պատճառները հասկանալն և շտկելը «Անկախ դիտորդ» դաշինքի սկզբունքն է և շարունակում է մնալ այդպիսին:

«Անկախ դիտորդ» դաշինք,

ՀՔԱՎ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել