Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

Ապրիլ 15,2025 18:03 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում` զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի` արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: