Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը չկայացավ մեղադրյալ Սաշա Ղուկասյանի հիվանդության պատճառով

Ապրիլ 25,2025 15:52 Share

Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ Գյումրի քաղաքի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գործով դատական նիստը չկայացավ մեղադրյալ Սաշա Ղուկասյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատարան չներկայանալու պատճառով:

Նա անկողնային ռեժիմում է, ինչի մասին դատական նիստից առաջ էր գրավոր տեղեկացրել իր պաշտպանին:

Դատավոր Մերի Մոսինյանը հայտարարեց, որ մեղադրյալի բացակայության պայմաններում դատական նիստը շարունակվել չի կարող, ուստի ստիպված է դատական նիստը հետաձգել: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել