Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Դիտեցի Պուտինի մասին պատմող վերջին վավերագրական ֆիլմը:
Ֆիլմում Վլադիմիր Պուտինը պատասխանում է լրագրողի հարցին, թե բա «արևմտյան արժեհամակարգում առաջին տեղում նյութականն է, մեզ մոտ` արժեքները, բարոյականը»:
2023թ. Արցախում հազարամյակներով ապրող հայերի ժառանգները ցեղասպանության ենթարկվեցին կոլեկտիվ արևմուտքի և Ձեր (ու հատկապես` Ձեր) աչքի առաջ:
Կարդացեք նաև
Ընդ որում` այդ մարդիկ հույսները դրել էին հատկապես Ձեր վրա. 2020թ. Ձեր խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումն էր դարձել նրանց վերադարձի երաշխիքը: Երևի Ձեր (հարցազրույցում արված) պնդման հետ համաձայն լինելով` նրանք Ձեր (ոչ օրինակ` Մակրոնի) ահռելի պատկերներով պաստառներն էին պարզում «Տատիկ-պապիկի» հուշարձանի մոտ: Արցախի ԱԺ-ն էր 2022թ. Ուկրաինայից գրավված տարածքները ՌԴ-ին միացնելը ողջունող հայտարարություն անում: Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ էր Ձեզ հավատարիմ: Ցանկը շարունակելի է:
Այո´, մեր տեղական անբարոյականները լքեցին մեր հայրենակիցներին, բայց արցախահայերը ոչ թե սրանց, այլ` Ձեզ հավատալով էին վերադարձել Արցախ:
Էնպես, որ արժեքներից խոսելիս հայերեն սրտաճմլիկ գրառումներ անող Մակրոնից ու մյուսներից տարանջատվելու հատուկ առիթ չեմ տեսնում:

















































