Լրահոս
Օրվա լրահոսը

Օրթոդոքս հրեաները փորձել են առանց թույլտվության մուտք գործել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական վանք

Հունիս 09,2025 17:43

Օրթոդոքս հրեաները կիրակի առավոտյան փորձել են առանց թույլտվության մուտք գործել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական վանք, X-ում հայտնում է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

Հայ համայնքի անդամները ծայրահեղական հրեաներին թույլ չեն տվել մտնել տաճար՝ կասկածելով, որ նրանք կարող են կոնֆլիկտ հրահրել։

Երբ համայնքից մոտեցել են և խմբին ասել, որ տարածքը եկեղեցու մասնավոր սեփականությունն է և մուտքը խստիվ արգելված է, նրանցից մեկը պատասխանել է. «Սա մեր երկիրն է, մենք կարող ենք գնալ ուր ուզենք»:

Լարված զրույցից հետո ծայրահեղական հրեաների խումբը հեռացել է։

Հիշեցնենք՝ Գեղամ Բալյանն ավելի վաղ հայտնել էր, որ օրերս 2 օրթոդոքս հրեա անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թքելով Երուսաղեմի հայկական վանքի մուտքի մոտ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30