Լրահոս
Օրվա լրահոսը

Նման վարքագիծ եկեղեցու նկատմամբ որդեգրում են Հայաստանի զավթիչներ՝ թուրքերը, պարսիկները, ցարական ռեժիմը եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը. ԱԺ պատգամավոր

Հունիս 12,2025 16:23

-Նախ ես ուզում եմ հասկանալ՝ իմպիչմենթի այսպես կոչված նախաձեռնողներն ովքե՞ր էին,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում զարմացավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին:

-Արթուն եմ, արթուն են, բայց դեռ չեն վերկացել, հեսա 5 րոպե պառկեմ… եթե այդ կազմակերպությունն է, թող այդ կազմակերպությունը խոսի, եթե հանրապետականներն են, մի քիչ անհասկանալի է, ինչո՞ւ հենց սկզբից իրենք հանդես չէին գալիս: Մենք իմպիչմենթի մասին մեր կարծիքը հայտնել էինք դեռեւս մեկուկես ամիս առաջ, թե որոնք են մեր պայմանները, չենք շեղվում մեր հայտարարած նպատակից: Դա վերահաստատել է խմբակցության ղեկավարը իր տարածած հայտարարության մեջ, մեր խմբակցության պատգամավորներն են հստակ նշել: Այն տպավորությունն է, որ նախաձեռնողները կամ նախաձեռնողներին հետո աջակցողները այլ նպատակ ունեն: Եթե իրենք իրոք շահագրգռված լինեին, որ այդ հարցը մտներ օրակարգ, նրանք առնվազն արդեն աշխատանքներ տարած կլինեին, առանց ում քվեների այդ հարցը հնարավոր չէ կարգավորել: Թվում է՝ ութ հոգի արդեն ստորագրել են, 28 հոգին է պակաս, հեսա ստորագրեն, վազելով կմտցնեն ԱԺ ու 72 ժամ հետո կունենանք նոր վարչապետ: Իրենք տպագրել են թուղթ, որտեղ կա վեց ստորագրություն, մենք տպագրել ենք թուղթ, որտեղ կա 28 ստորագրություն ու հայտարարել ենք, որ այդ 28 ստորագրությունը կա, պատրաստ են, 36 ստորագրություն պետք է ապահովեն,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը նկատեց՝ առանց փողոցային պայքարի հնարավոր չի լինի բեկել այն 20 հոգուն կամ ապահովել 54 ձայն, որ Փաշինյանին անվստահություն հայտնեն:

Հետո պատասխանեց հարցին՝ ուր կտանի նաեւ եկեղեցու դեմ սկսված արշավը եւ ինչու ու ինչը ստիպեց իշխանությանը սկսել այդ արշավը հիմա. «Ի՞նչը ստիպեց հիմա, իրականում ստիպեց ոչ թե հիմա, այլ հունվարի 7-ին: Երբ Ալիեւն ասաց, որ Հայաստանը ֆաշիստական ուժ է կամ ֆաշիստական պետություն է. կամ դրանց պետք է ջախջախեք,կամ մենք հարցերը կլուծենք: Ո՞ւմ են ադրբեջանցիները եւ Փաշինյանը ռեւանշիստ համարում՝ ՀՅԴ-ին, «Հայաստան» դաշինքին, Հայ Առաքելական եկեղեցուն: Այդ հարձակման ֆաս հրամանը տվեց Փաշազադեն, երբ վեհափառ հայրապետը եւ Մեծի տան Կիլիկո կաթողիկոսը Շվեյցարիայում կազմակերպեցին ու մասնակցեցին արցախահայերի իրավունքների եւ Արցախում կրոնական ու պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող խորհրդաժողովին: Փաշազադեն ֆասը տվեց, Փաշինյանն ու իր թիմը այդ հրահանգին ենթարկվեցին» :

Պատգամավորի խոսքով` ՔՊ-ի ամբողջ քաղաքականությունը միտված է Ալիեւի պահանջները բավարարելուն, որ վերջինս բարեհաճի մի թղթի կտոր ստորագրի, որ Փաշինյանը արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ ասի՝ մենք խաղաղություն ենք ուզում, իսկ ընդդիմադիրները երկիրը տանում են պատերազմ. «Ինքը հասկանում է՝ իր իշխանավորումը մեծապես պայմանավորված է Ալիեւի եւ Փաշազադեի կամքից, սա է խնդիրը: Ինչին դա կարող է տանել: Փաշինյանն ու իր թիմը որեւէ բարոյական արգելակներ չունեն: Ես ամենեւին չեմ բացառում, որ տանեն բախման: Հիշեցնենք ՝ ինչ ստորություն կազմակերպեցին անցած տարի մայիսի 28-ին վեհափառ հայրապետի դեմ Սարդարապատում: Հիշեցնենք ՝ իրենց աջակիցներն ինչպես էին ներխուժել վեհարան, ինչպես էին վեհափառ հայրապետի ճանապարհը խոչընդոտել: Նման վարքագիծ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ որդեգրում են Հայաստանի զավթիչներ՝ թուրքերը, պարսիկները, ցարական ռեժիմը եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30