Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ճշմարտությունն ասելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործներ ենք. Կարեն Կարապետյան

Հունիս 17,2025 20:45

Գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, լրագրողներին հայտնեց, որ այս պահին տանը խուզարկություն չի իրականացվում, թոռներն են տանը վազվզում:

«Նոր մտա տուն, ջուր խմեցի, դուրս եկա: Մեր թոռները վազվզում են: Հենց նոր տեղեկացա, որ տանը խուզարկություն չկա: Ինչքան տեսա՝ չի իրականանում, եթե եղել է, ես չգիտեմ, բայց կարծում եմ ՝ չէ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա, սակայն հաստատեց, որ մոտ 40 անձանց են իրենց տան առջեւից բերման ենթարկել, ովքեր են, ասաց չգիտի:

Բայց իրեն հասած տեղեկություններով՝ նույնիսկ կան ձեռքի կոտրվածնքերով բերման ենթարկված անձինք:

«Եթե ճշմարտությոնն ասելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործներ ենք: Սամվելի գրած ամեն տառի տակ ես ստորագրում եմ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը հայտնվեց իրավապահների թիրախում, երբ այսօր ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հայտարարություն արեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30