Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը Ինստագրամի իր էջում՝ story բաժնում, անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի ունեցած իրադարձություններին։
Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ հնչում են Մայր Աթոռի զանգերը և գրել.
«Սուրբ Էջմիածին՝ մեր հոգու տաճարը։ Ոչ ոք իրավունք չունի բռնությամբ մտնել սրբություն։#ամոթ»:
Հիշեցնեն, որ այսօր առավոտյան նախ դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան, այնուհետև փորձել են ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարան, որպեսզի ձերբակալեն Միքայել Սրբազանին։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։