Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից կարող է հեռացնել հանրության շրջանում մաքուր անցյալ, մեծ հեղինակություն, քաղաքական որոշակի ճանապարհ անցած քաղաքական մարդը․ Ստեփան Հասան-Ջալալյան

Հունիս 28,2025 15:18

Խստորեն դատապարտում եմ Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի հրահանգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավը, որի ընթացքում ձերբակալվել, ապա կալանավորվել են բարձրաստիճան հոգևորականներ:

Բոլոր հակահայկական, ապազգային քայլերը, որոնք իրականացնում է ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը, Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու և դրանից հետո պաշտոնավարումը շարունակելու հետևանք են:

Եթե 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանի աշխարհիկ և հոգևոր ոլորտների առանցքային դերակատարների, այդ թվում և Ամենայն Հայոց կաթողիկոսի գործուն սատարմամբ ու առաջնորդությամբ համաժողովրդական ճնշմամբ հեռացվեր իշխանությունից և ենթարկվեր խստագույն պատասխանատվության, ապա դրանից հետո մինչ օրս Հայաստանի Հանրապետությունն այսքան աղետ ու դժբախտություն չէր տեսնի:

Սակայն հիշյալ դերակատարները, դժբախտաբար, նախընտրեցին պահպանել դատապարտելի լռություն և անգործություն:

Ինչպես վերջին տարիներին նշել եմ, այժմ վերահաստատում եմ.

Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում առավելապես սպասարկվելու են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն ի հաշիվ օկուպացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերի:

Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական, կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար: Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Հայկական պետականության սողացող կորուստը կանգնեցնելու նպատակով իշխանությունից Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հույժ կարևորություն ունեցող ազգային, պետական նշանակության խնդիր է:

Հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում Նիկոլ Փաշինյանի աղետալի և աղետաբեր գործունեության մասին բազմիցս բարձրաձայնվել ու փաստարկվել է համապատասխան ոլորտների մասնագետների կողմից: Ավելին ասելու կարիք և անհրաժեշտություն չկա: Շատ վաղուց, բայց հատկապես այժմ, գործելու ժամանակն է՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը:

Սակայն նրան իշխանությունից հեռացնելը գործ է՝ քաղաքական գործ: Իսկ ցանկալի արդյունքի հասնելու համար յուրաքանչյուր գործ պետք է ձեռնարկեն և իրականացնեն կա՛մ տվյալ գործի մասնագետները, որն առավել նախընտրելի է, կա՛մ այդ գործի իրականացման մանրամասներին ու առանձնահատկություններին համոզիչ կերպով գիտակ մարդիկ:

Եթե նույնիսկ ողջ հանրապետության ազգաբնակչությունն, առանց նպատակային համախմբման և ուղղորդման, հեղեղի Երևանի ու Հայաստանի մյուս բնակավայրերի փողոցներն ու հրապարակները, միևնույն է Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու իշխանությունից:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից կարող է հեռացնել հանրության շրջանում մաքուր անցյալ, մեծ հեղինակություն, հանրության լայն զանգվածներ համախմբելու կարողություն, մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող, քաղաքական որոշակի ճանապարհ անցած քաղաքական մարդը:

Իսկ թե ինչու նման մարդն այսքան աղետներից հետո քայլեր չի ձեռնարկում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով, մի շարք ենթադրությունների տեղիք է տալիս:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30