Լրահոս
Օրվա լրահոսը

3, 10 եւ 15 հազարական դրամ տրանսպորտային տուգանքների նախագիծը նույնպես ընդունվեց

Հուլիս 02,2025 13:12 Share

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք նախատեսող նախագիծը։ Օրվա ընթացքում կկայանա նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ նախագիծն ընդունելու քվեարկությունը։

Նախագծին «կողմ» քվեարկեցին 62, «դեմ»՝ 27 պատգամավորներ, «ձեռնպահ» քվեարկողներ չեղան։

Հիշեցնենք, նախագծով առաջարկվող տուգանքներն են՝ տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում՝ 3.000 դրամ, տրանսպորտից չվճարելով օգտվելու դեպքում՝ 10.000 դրամ, իսկ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում՝ 15.000 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել