Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց նույնիսկ սա վերջակետ չէ… Որևէ ստորագրություն չի կարող ջնջել մեր պատմական և իրավական իրավունքները». Մետաքսե Հակոբյան

Օգոստոս 11,2025 23:43

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի…

Նախաստորագրված «խաղաղության» պայմանագիրը՝ այս տեսքով, ոչ թե ապահովում է արդար խաղաղություն, այլ ամրագրում է պարտության հետևանքները։ Խաղաղությունը չի կարող հիմնվել միայն փաստաթղթի ստորագրման վրա։ Այն պետք է կառուցված լինի արդարության, փոխադարձ վստահության և անվտանգության հստակ երաշխիքների հիման վրա։ ԱՄՆ-ում կազմված տեքստում այդ երաշխիքները բացակայում են։

Փաստաթուղթը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ լռելով Արցախի ու բռնի տեղահանված հայերի մասին, զրկելով Հայաստանին միջազգային ատյաններում արդարության հասնելու իրավունքից։

Արցախի հարցի և մեր ժողովրդի իրավունքների ջնջումը չի կարող կոչվել խաղաղություն։

Մի փաստաթուղթ, որը սահմանափակում է մեր պաշտպանունակությունը, չի կարող ծառայել հայ ժողովրդի շահերին։

Հիշեցում. Նիկոլն ասում էր ցանկացած որոշիչ քայլ քննարկելու է ժողովրդի հետ, իսկ ժողովուրդը հերթական անգամ կանգնեց կայացած փաստի առաջ, քանզի սա քննարկում չէ, այլ անձի որոշում։ Այդ անձի որոշումներին հակառակվողները, ինչպես նաև Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը, բանտերում են, հալածվում են բոլոր հնարավոր և անհնար միջոցներով և քանի դեռ Հայաստանը ապազգային իշխանություններն են օկուպացրել, Հայի ապագան իր ձեռքում չէ։

Բայց նույնիսկ սա վերջակետ չէ…Որևէ ստորագրություն չի կարող ջնջել մեր պատմական և իրավական իրավունքները»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031