Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանին ներկայացրել եմ կրթության բնագավառում Արցախից բռնի տեղահանված անձանց հուզող հիմնական խնդիրները. Լիաննա Պետրոսյան

Օգոստոս 19,2025 16:05

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։

Հանդիպմանը ներկայացրել եմ կրթության բնագավառում Արցախից բռնի տեղահանված անձանց հուզող հիմնական խնդիրները։

Քննարկվել են բռնի տեղահանված անձանց՝ նախադպրոցական, հանրակրթության, միջին մասնագիտական, բուհական, հետբուհական կրթության հետ կապված, կորսված փաստաթղթերի վերականգնման, զբաղվածության և այլ առաջնահերթ հարցեր։

2023թ տեղահանությունից հետո ՀՀ ԿԳՄՍ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք միտված են՝ կրթական ոլորտում թեթևացնելու տեղահանված ընտանիքների սոցիալական բեռը, լուծելու մանկավարժների զբաղվածության խնդիրները։

Միաժամանակ՝ հաշվի առնելով տեղահանվածների սոցիալական ծանր վիճակը՝ առաջարկվել է.

-բռնի տեղահանված ընտանիքների՝ 2025-2026 ուս. տարում առաջին կուրս ընդունված սովորողներին ևս տրամադրել ուսման վարձի փոխհատուցում՝ մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը։

-սահմանված փոխհատուցում տրամադրել նաև այն դեպքում, երբ սովորողը տեղափոխվում է այլ ուսումնական հաստատություն կամ սահմանված կարգով փոխում է կրթական ծրագիրը՝ ելնելով արցախցիների՝պարբերաբար բնակության վայրը փոխելու խնդրից։

-Արցախից տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովում ծրագիրը երկարաձգել այն դեպքերում, երբ լրացել է պայմանագրով սահմանված երկու տարվա ժամկետը։

Նախարարը նշել է բարձրացված հարցերի կարևորությունը, որոշ հարցերի լրացուցիչ անդրադարձի անհրաժեշտությունը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կլինեն առարկայական փոփոխություններ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031