Լրահոս
Օրվա լրահոսը

Պերսեպոլիսի հնագույն պատերի ներքո՝ Իրանում, 25 տարվա դադարից հետո կրկին ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Սեպտեմբեր 08,2025 12:15

25 տարվա դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կրկին ելույթ է ունեցել Իրանում, այս անգամ՝ Պերսեպոլիսի հնագույն պատերի ներքո։

Բացօթյա բացառիկ համերգը նվիրված էր նվագախմբի 100-ամյակին և անցկացվել է Հայաստանի ու Իրանի մշակութային համագործակցության շրջանակում՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդով։

Հանդիսավոր միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մասնավորապես նշելով. «Պերսեպոլիսի խորապատկերում այսօր միավորվել են երկու հնագույն քաղաքակրթությունների պատմությունն ու մշակույթը։ Այս հոբելյանական համերգը՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին, մեր երկրների միջև բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության արտահայտությունն է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930