Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Playboy TV Europe ծրագիրը կհեռարձակվի, իսկ «Սյունիք ՏՎ»-ն տուգանվեց

Սեպտեմբեր 29,2025 14:07

Սեպտեմբերի 26-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց իր հերթկան նիստը։ Օրակարգային հարցերն էին՝

  1. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
  2. «ՀԱՈՒԶ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 42 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  3. «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 43 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  4. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի թիվ 8-ն որոշմանմեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։

Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «PLAYBOY TV EUROPE» տեսալսողական ծրագիրը։

Ուսումանսիրելով օրականգային երկրրորդ հարցը ՝Հանձնաժողովն արձանագրեց, որ «ՀԱՈՒԶ ՆԵԹ» ՍՊ ընկերության կողմից մի շարք տեսալսողական ծրագրեր վերահաղորդվել են առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, ինչը բավարար հիմք է հանդիսանում Հանձնաժողովի կողմից Օրենքի դրույթներով սահմանված իրավախախտումը արձանագրելու և ցանցային օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար: Ցանցային օպերատորը տուգանվեց 65․572 ՀՀ դրամի չափով

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ  «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության «ՍՅՈՒՆԻՔ ՏՎ» տեսալսողական ծրագրում հեռարձակվել են ոչ սեփական տեսալսողական հաղորդումներ՝ ֆիլմեր, առանց ֆիլմերի նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի թույլտվության՝ հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի բացակայության պայմաններում։ Ինչպես  նաև, Հեռարձակողը տեսալսողական տեղեկատվությունը (ֆիլմերը) հեռարձակել է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ հեռարձակելով օտար լեզվով առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության։

Հանձնաժողովն արձանագրում է, որ Հեռարձակողը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումները՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի և օտար լեզվով հեռարձակում իրականացնելով, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությանը տուգանել 712 910 ՀՀ դրամով։

Օրակարգային վերջին հարցը վերաբերվում էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) և որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ փոփոխությունները և լրացումները կատարելուն։

Ուսումնասիրելով առաջարկվող փոփոխությունները և լրացումները Հանձնաժողովը որոշեց հաստատել այն։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930