Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, իսկ 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին». Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 13,2025 23:33

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Սրբազան պայքարի» գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանքը փոխվեց և կիրառվեց համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն։

Սակայն այստեղ ուշադրությունս գրավեց Տիգրանի առողջական վիճակն արտացոլող լուսանկարը, որն այսօրվա իրավական համակարգի թշվառության և իշխանության իրական թիրախների մասին է:

Դատաիրավական համակարգը մեր երկրում դասական կանոններով չի գործում, այն քաղաքական հետապնդումների և պատժիչ մեքենայի կցորդն է, որի կիրառման զինանոցը տարաբնույթ ազդեցություն է թողնում` մարդու հոգեբանական վիճակից մինչև առողջական հարցեր:

Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, իսկ 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930